Քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում այն մասին, որ վերջերս «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ ընտրացուցակով պատգամավոր դարձած Վարդան Օսկանյանի միջնորդությամբ սկսել է բանակցություններ վարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների ժամանակ սատարի Հովհաննիսյանի թեկնածությունը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ անգամ խոսակցություններ կան, թե Ծառուկյանն ու Հովհաննիսյանը հանդիպել են:
«Ժառանգության» փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո´չ հաստատել, ո´չ հերքել է տեղեկատվությունը, իսկ ԲՀԿ խոսնակ Տիգիան Ուրիխանյանը հերքել է:
«Մեզ մնում է ավելացնել, որ «Ժառանգության» նկատմամբ ԲՀԿ-ականների դրսևորած ընդգծված բացասական վերաբերմունքը (նաև իրենց լրատվամիջոցներով) նկատելիորեն փոխվել է. և գուցե Րաֆֆուն պաշտպանելու մասով որևէ հայտարարություն չարվի, բայց միմյանց չցեխոտելու շուրջ բանակցությունների արդյունքում հաստատ պայմանավորվածություն ձեռք կբերվի», – եզրափակում է թերթը: