Բրազիլական Սան-Պաուլու քաղաքում անցնող շախմատային «Մեծ սաղավարտի» մրցաշարի առաջին փուլի երրորդ տուրի բոլոր հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքիներով: Լևոն Արոնյանը սպիտակներով միավորը կիսեց իսպանացի գրոսմայստեր Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Մրցաշարի առաջատար իտալացի Ֆաբիանո Կառուանան ոչ-ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի, իսկ նորվեգացի Մագնուս Կառլսենը՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ:
3 տուրից հետո Կառուանան վաստակել է 7 միավոր, Արոնյանը՝ 5, Կառլսենը՝ 4, Անանդը՝ 3, Վալյեխոն՝ 2 և Կարյակինը՝ 1:
Նշենք, որ այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, իսկ ոչ-ոքիի համար՝ 1:
«Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի առաջին փուլն անցնում է Բրազիլիայում սեպտեմբերի 24-ից 29-ը, իսկ երկրորդ փուլը իսպանական Բիլբաոյում՝ հոկտեմբերի 8-ից 13-ը: