Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խորհրդական և IRNA լրատվական գործակալության տնօրեն Ալի Ակբար Ջավանֆեքրը 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել երկրի հոգևոր առաջնորդին «վիրավորող» նյութեր հրապարակելու համար, հայտնում է BBC-ն:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, վերջին մեկ տարվա ընթացքում Ահմադինեժադի տասնյակ համախոհներ են ձերբակալվել:
Նախագահի խորհրդականին ձերբակալել են չորեքշաբթի: Ինչպես հայտնում են լրագրողները, Ջավանֆեքրի ձերբակալությունը Ահմադինեժադի և Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեի միջև քաղաքական պայքարի հետևանք է:
Դատարանը վիրավորական է ճանաչել խորհրդականի խոսքերն այն մասին, որ փարանջա կրելը զուտ իրանական ավանդույթ չէ: