Home / Հայաստան / Հայաստանի 2013 թվականի պետբյուջեն հավանության արժանացավ

Հայաստանի 2013 թվականի պետբյուջեն հավանության արժանացավ

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2013 թ. պետբյուջեի նախագծին։ Նախագծի համաձայն, 2013 թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի 1.059.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1.183.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), պակասուրդը՝ 124.0 մլրդ դրամ։

ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել խմբագրական բնույթի շտկումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ։ Աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է բյուջեի լրամշակված տարբերակը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։