Ֆրանսիայի Ներքին Գործերի նախարար Մանուել Վալը հայտարարել է, որ պատրաստ է երկրից վտարել յուրաքանչյուրի, ով կսպառնա Ֆրանսիայի անվտանգությանը՝ պաշտպանվելով իբրև հանուն իսլամի իրականացվող գործողություններով:
Վալը նման հայտարարությամբ է հանդես եկել Ստրասբուրգում կառուցված Ֆրանսիայի ամենամեծ մզկիթի բացմանը նվիրված արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ ֆրանսիական իշխանությունները անզիջում կլինեն բոլոր նրանց հանդեպ, ովքեր հետևելով իսլամին չեն հարգի այն երկրի աշխարհիկ ավանդույթները, որում ապրում են:
Հիշեցնենք, որ վերջերս սկանդալային դարձած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հետևանքով մի շարք երկրներում հարձակումներ էին իրականացվել ԱՄՆ դեսպանատների վրա: Իսկ ավելի ուշ Ֆրանսիական երգիծական շաբաթաթերթում հրապարակված Մուհամեդ Մարգարեին պատկերող ծաղրանկարների պատճառով բողոքի ակցիաներ էին սկսվել մահմեդկան երկրներում գտնվող Ֆրանսիայի դեսպանատների մոտ: