Մի՞թե կարելի է բարեգործություն անող պաշտոնյային ընծայել «Արծիվ մահապարտ. Վազգեն Սարգսյան» շքանշանը: Այս հարցն է տալիս «Հրապարակ» օրաթերթում այսօր տպագրված հոդվածի հեղինակ Հասմիկ Բաբաջանյանը:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին «Արծիվ մահապարտների միություն» հասարակական կազմակերպության կողմից շքանշանը շնորհելու փաստին՝ Բաբաջանյանը նշում է, որ Արցախյան պատերազմի տարիներին Հայաստանում ընդամենը 500 մահապարտ է եղել, և այդ շքանշանը նշխարի պես պիտի ընծայվեր…
«Մի՞թե հասարակական կազմակերպությանը դրամական օգնություն շնորհողին «մահապարտի շքանշան» է տրվում… Այո, իշխանությունը պարտավոր է զոհված և վետերան ազատամարտիկների ընտրանիքների նկատմամբ ուշադիր և հոգատար լինել, դա նրա պարտքն է, առավել ևս նրանց պարտքը, ովքեր բանակում չեն ծառայել: Ստացվում է, որ մահապարտն իր կյանքը հայրենիքին է ընծայել, իսկ բանակում չծառայած Տարոն Մարգարյանն «Արծիվ մահապարտի» շքանշա՞ն է ստանում… Ֆինանսավորողին ու օգնողին ընդամենը հասնում է շնորհակալագիր, որը և պետք է աներ ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ Աստվածատուր Պետրոսյանը», – գրում է Հասմիկ Բաբաջանյանը: