Իրաքում առնվազն 12 մարդ է զոհվել Տիկրիտ քաղաքի բանտի վրա գրոհայինների կողմից իրագործված հարձակման հետևանքով: Դեռևս հաղորդվում է միայն ոստիկանության շարքերում զոհվածների մասին:
Գրոհայինների շնորհիվ տասնյակ դատապարտյալներ ազատ են արձակվել և փախուստի դիմել: Հարձակումն իրագործվել է գիշերը, սակայն փոխհրաձգությունը շարունակվել է մինչ առավոտ: Գրոհայինները ներխուժել են բանտ՝ պայթուցիկով մեքենան ուղարկելով շենքի դարպասների վրա: Ոստիկանության հաղորդմամբ՝ այժմ բանտը կրկին կառավարական ուժերի վերահսկողության տակ է գտնվում:
Ինչպես նշում է BBC-ն, հուլիսին իսլամիստները հայտարարել էին «Իրաքում կորցրած տարածքներում վերահսկողության վերականգնմանն ուղղված նոր արշավի մեկնարկի մասին»:
«Իրաքի իսլամական հանրապետություն» խմբավորումը, որը կասկածվում է «Ալ Ղաիդայի» հետ կապերի մեջ, արդարադատության մարմինների աշխատակիցների հասցեին ուղղված սպառնալիքներ էր հնչեցրել, նշելով, որ մտադիր է նպաստել բանտերից հնարավորինս մեծ թվով կալանավորների փախուստին: