ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Փան Գի Մունը կանադացի հումորիստների հեռախոսային «բլեֆ»-ի զոհ է դարձել, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության փոխանցմամբ, կանադացի հումորիստները զանգահարել են Փան Գի Մունին Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի անունից, և զրուցել նրա հետ մոտ 5 րոպե:
Զրույցի ընթացքում որպես Հարփեր ներկայացած հումորիստը ներողություն է խնդրել Փան Գի Մունից և հայտնել, որ չի կարողանա այցելել այս շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի գագաթաժողովը, քանի որ շատ զբաղված է իր սանրվածքը սուպերսոսինձով հարդարելով:
Նա նաև խնդրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին դիմել Հոքեյի Ազգային Լիգայի կոմիսար Հարի Բեթմենին և նպաստել Քվեբեքում հոքեյի թիմի ստեղծմանը:
Ինչպես նշում է գործակալությունը, ՄԱԿ-ի մամլո ծառայությունը և Փան Գի Մունի պաշտոնական ներկայացուցիչը ընդունել են բլեֆի փաստը:
ՄԱԿ-ից նաև հայտարարել են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հումորով է վերաբերվել տեղի ունեցածին: Սակայն, միաժամանակ նշել է, որ նման կատակները խլում են իր ժամանակը, քանի որ ներկայումս նա զբաղված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի գագաթաժողովի նախապատրաստմամբ:
Հումորիստներից մեկի խոսքով՝ Փան Գի Մունի հետ կապվելը բոլորովին բարդ չի եղել և դա անգամ զարմացրել է իրեն. «Մենք կարծում էին, որ մեզանից մի քանի օր կխլի նրան զանգահարելը»:
Մարկ Անտուան Օդետն ու Սեբաստիան Տրյուդելը «Դիմակներով վրիժառուները» դուետն են: Նրանք հայտնի են քաղաքական գործիչների, գործարարների և աստղերի նկամամբ հեռախոսային բլեֆներ անելով: Նախկինում նրանց կատակի թիրախ էին դարձել Նիկոլյա Սարկոզին, Ժակ Շիրակը, Սարա Փեյլինը, Բիլ Գեյթսը: