Վերջին օրերին Մոսկվա մեկնած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջնականապես կայացրել է իր որոշումը՝ նա չի մասնակցելու 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով մոսկվոյան իր աղբյուրներին:
«Թեև շատ քաղաքական ուժեր նրա մասնակցությունը չէին բացառում, տարաբնույթ վերլուծություններ էին անում Քոչարյանի հնարավոր վերադարձի շուրջ, սակայն երկրորդ նախագահի մերձավորները պնդում են, որ Քոչարյանն առայժմ մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունի», – նշում է թերթը: