Գրոզնիի շրջանային դատարաններից մեկը Սեմ Բեզիլի «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմն էքստրեմիստական է ճանաչել, ինչը նշանակում է, որ ամբողջ Ռուսաստանում այդ ֆիլմն արգելքի տակ է դրվելու:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Համաձայն Ռուսաստանում գործող օրենքի, եթե երկրում գործող որևէ դատարան նյութը՝ էքստրեմիստական է ճանաչում, ապա այն մտցվում է ամբողջ երկրում գործող էքստրեմիստական նյութերի ցուցակի մեջ:
Ռուսաստանի զինդատախազությունը նմանատիպ հայց է ներկայացրել նաև Մոսկվայի դատարաններից մեկին: Գործի լսումները պետք է անցնեին հոկտեմբերի 1-ին, փաստորեն Գրոզնիի դատարանն ավելի արագ դա կազմակերպեց:
Դեռևս մինչ որոշման կայացումը Չեչնիայում գործող բոլոր ինտերնետ մատակարարները արգելափակել էին YouTube վիդեոհոսթինգը, որտեղ տեղադրված էր ֆիլմը: