Նախօրեի երեկոյան ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժնում մահացել է սեպտեմբերի 24-ին Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհին զինվորական մեքենայի վթարի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած և այս ընթացքում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քսանամյա զինծառայող Հարություն Կիրակոսյանը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Հարություն Կիրակոսյանն այդ ավտովթարի երկրորդ զոհն է, պատահարի օրը տեղում մահացել էր 19-ամյա շարքային Գոռ Գալստյանը: Մեքենայում գտնված և տարբեր վնասվածքներ ստացած մյուս ութ զինվորների կյանքին վտանգ չի սպառնում: