Այսօր ԱՄՆ-ից Հայաստան կվերադառնա «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ով իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ Նահանգներ էր մեկնել սեպտեմբերի 22-ին, հայտնում է «Հրապարակ օրաթերթը»:
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ում նրանք հանդիպումներ են ունեցել թե հասարակական սեկտորի, թե Պետդեպի պաշտոնյաների հետ: «Հրապարակի» թղթակցի այն հարցին՝ արդյոք Արամ Սարգսյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, վերջինս պատասխանել է, որ նման որոշումը շատ հանգամանքներից է կախված, իսկ ինքը երբեք հանուն պաշտոնի որոշումներ չի կայացնում, ժամանակը ցույց կտա: