Ադրբեջանում գործող NİDA երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Զաուր Գուրբանլին ներկայումս ազատազրկված է և գտնվում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում:
Turan գործակալության հետ զրույցում Գուրբանլիի հայրը՝ Արազ Գուրբանլին հայտնել է, որ այդ տեղեկություններն իրեն փոխանցել են իրավապահ մարմինները՝ չնշելով, սակայն, թե ինչու են իր որդուն անազատության մեջ պահում:
Զաուր Գուրբանլիին ձերբակալել են 10 քաղաքացիական հագուստով անձինք նրա իսկ տանը շաբաթ օրը, և տարել են անհայտ ուղղությամբ:
Ավելի ուշ նրանք Զաուրին բերել են մեկ այլ երիտասարդական ՀԿ-ի՝ «Դրական փոփոխություններ» կազմակերպության գրասենյակ, որտեղից էլ առգրավել են NİDA-ի կողմից տպագրած 8000 գրքույկներ:
Գրքույկմերի դիմերեսին պատկերված է Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և գրված է. «Ես կգնամ 2013 թվականին, եթե դու NİDA-ի անդամ դառնաս»:
Գուրբանլիի համախոհները համոզված են, որ նրան ձերբակալել են հենց այդ կարգախոսի պատճառով: