Հոկտեմբերի 1-ին փակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» գնացքի 2012 թ. ամառային ուղևորափոխադրումների սեզոնը:
Ինչպես հաղորդում է ընկերության կայքը, ըստ նախնական տվյալների՝ սեզոնի ընթացում փոխադրվել է 50,3 հազար ուղևոր՝ 2011 թվականի 42,1 հազարի դիմաց:
Հոկտեմբերի 2-ից աշխատում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը, իսկ «Արմենիա» գնացքը կշարունակի երթևեկությունը 2013 թվականի ամռանը: