ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովը տեղի կունենա նոյեմբերի վերջերին կամ դեկտեմբերի կեսերին, որի ընթացքում կորոշվի, թե ով է լինելու Դաշնակցության` ՀՀ նախագահի թեկնածուն:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Հանրապետության նախագահի ընտրության հարցը կուսակցությունները պարտավոր են որոշել իրենց բարձրագույն ժողովներում», – նշել է Աղվան Վարդանյանը: