Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ընդդիմություն է դառնում: Երկրի ղեկավարը նոր ուղերձով դիմել է ժողովրդին: Նախագահը, մասնավորապես, խոստովանել է, որ «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տանում: Նրա խոսքով ՝ ընդդիմադիր կուսակցությունը գերագույն օրենսդիր մարմնում մեծամասնություն կկազմի:
Սահակաշվիլին նաև ընդգծել է, որ իշխող կուսակցության և ընդդիմության դիրքորոշումները շատ հարցերում չեն համընկնում: Սակայն, Վրաստանը ժողովրդավարական երկիր է, որում որոշումը ժողովուրդն է կայացնում, հաղորդում է Newcaucasus.com-ը: