Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ուշադրությամբ հետևել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ ընթացող դատական գործին և մտահոգված է վերջին զարգացումներով: Այս մասին ասված է ԱՄՆ դեսպանատան կողմից երեկ տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
«Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում՝ պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը և Հայաստանի իրավական, արդարադատության և օրենսդրական ոլորտների բարեփոխմանը», – նշված է ամերիկյան կողմի հայտարարության մեջ: