Home / Հայաստան / Թուրքիան պատասխան հարված է հասցրել Սիրիային, ՆԱՏՕ-ն դատապարտել է Սիրիայի հարձակումները

Թուրքիան պատասխան հարված է հասցրել Սիրիային, ՆԱՏՕ-ն դատապարտել է Սիրիայի հարձակումները

Թուրքիայի զորքերը հոկտեմբերի 3-ին երեկոյան ռմբակոծել են Սիրիայի Իդլիբ քաղաքում գտնվող մի շարք ռազմական օբյեկտներ, հաղորդում է AFP գործակալությունը:

Սա պատասխան հարված էր ավելի վաղ նույն օրը Սիրիայի կողմից հարձակմանը թուրքական Ակչակալե քաղաքի վրա: Սիրիական զորքերի ռմբակոծության հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել` 9 մարդ:

Թուրքիայի խնդրանքով երեկ երեկոյան արտահերթ հավաքվել է ՆԱՏՕ-ի խորհրդի նիստը, որը դատապարտել է Սիրիայի կողմից հասցված հարվածը:

Այսօր արտահերթ նիստի է հրավիրվել Թուրքիայի խորհրդարանը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: