Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրի երկրորդ խաղային օրն անցավ առանց մեծ անակնկալների: A և B խմբերում ավելի հաջող հանդես եկան դաշտի տերերը, իսկ ահա C և D խմբերում` հյուրերը: 2-րդ տուրում 100 տոկոսանոց արդյունք ցույց տվեցին իսպանական ակումբները. հոկտեմբերի 2-ին հաղթել էին «Բարսելոնան» և «Վալենսիան», իսկ հոկտեմբերի 3-ին հաջողության հասան «Ռեալն» ու «Մալագան»:
C խմբում «Մալագան» հիանալի արտագնա հաղթանակ տարավ «Անդերլեխտի» նկատմամբ 3:0 հաշվով: Այդ խաղում երկու գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Էլիզեուն: Նույն խմբում «Միլանը» կարևոր արտագնա հաղթանակ տարավ «Զենիթի» նկատմամբ 3:2 հաշվով:
D խմբում Գերմանիայի չեմպիոնը՝ Դորտմունդի «Բորուսիան», վերջին րոպեին հաղթանակը կորցրեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում: Նշանակված 11-մետրանոցը հստակ իրացրեց Մարիո Բալոտելին:
Նույն խմբում «Ռեալը» մրցակցի հարկի տակ ջախջախեց «Այաքսին» Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի և Կարիմ Բենզեմայի շրջադարձ գեղեցիկ հարվածի շնորհիվ:
A խումբ
Դինամո Կիև, Ուկրաինա – Դինամո Զագրեբ, Խորվաթիա 2:0
Պորտու, Պորտուգալիա – ՊՍԺ, Ֆրանսիա 1:0
Պորտու – 6 միավոր, ՊՍԺ – 3, Դինամո Կիև – 3, Դինամո Զագրեբ – 0
B խումբ
Շալկե 04, Գերմանիա – Մոնպելյե, Ֆրանսիա 2:2
Արսենալ, Անգլիա – Օլիմպիակոս, Հունաստան 3:1
Արսենալ – 6 միավոր, Շալկե 04 – 4, Մոնպելյե – 1, Օլիմպիակոս – 0
C խումբ
Զենիթ, Ռուսաստան – Միլան, Իտալիա 2:3
Անդերլեխտ, Բելգիա – Մալագա, Իսպանիա 0:3
Մալագա – 6 միավոր, Միլան – 4, Անդերլեխտ – 1, Զենիթ – 0
D խումբ
Այաքս, Հոլանդիա – Ռեալ, Իսպանիա 1:4
Մանչեսթեր Սիթի, Անգլիա – Բորուսիա Դորտմունդ, Գերմանիա 1:1
Ռեալ – 6 միավոր, Բորուսիա – 4, Մանչեսթեր Սիթի – 1, Այաքս – 0