Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ:
Դավիթ Կարապետյանը 2010 թվականից մինչև 2012 թվականի մարտ զբաղեցրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնը: Մարտին նա հեռացել է ՊՆ-ից՝ հայտարարելով, որ մասնակցելու է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նա ընդգրկվել է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում 8-րդ համարի տակ և խորհրդարան չի անցել, քանի որ ՕԵԿ-ը համամասնական ցուցակով 5 տեղ է ստացել ընտրություններին: Միևնույն ժամանակ նա աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խորհրդական: