ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել քրեակատարողական վարչությունում ծառայողական քննություն նշանակելու մասին: Սյդ ընթացքում ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` օրերս Խաչատրյանը հրավիրվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության համար:
Թե ինչու է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետը «քննվում» ԱԱԾ-ում և որոնք են Խաչատրյանի լիազորությունների դադարեցման դրդապատճառները, օրաթերթը փորձել է ճշտել Քրեակատարողական վարչության լրատվության ծառայության պետ Գոռ Ղլեչյանից:
«Ճիշտն ասած, այդ մասին ոչինչ չեմ կարող ասել», – պատասխանել է Ղլեչյանը: