ՀՀ իշխանությունն օրինաչափություն է ստեղծել՝ անձեռնմխելիությունից զրկել ընդդիմադիր քաղաքական գործիչներին, որից տուժում է Հայաստանի հեղինակությունը:
Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին անձեռնմխելոիթւոյւնից զրկելու հարցին: Հիշեցնենք, որ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությանը կողմ էին քվեարկել 64, դեմ՝ 6 պատգամավոր, իսկ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» քվեարկությունը բոյկոտել էին:
«Երկու տարի համաբերել էին, կարող էին 4-5 ամիս էլ համբերել մինչև նախագահական ընտրություններն անցնեին, եթե հարցը քաղաքական չէր: Ես կարծում եմ, որ այս հարցը բավականին ջուր է վերցնելու», – նշել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Վարդան Օսկանյանը՝ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի տարիների ընթացքում ձևավորված քաղաքական խաղի կանոնների զոհն է դարձել:
«Մենք բոլորս պոտենցիալ Վարդան Օսկանյան ենք, քնին դեռ կա այս համակարգը: Վաղը չէ մյուս օրը երևի ՀՀԿ-ի տղերքին էլ պաշտպանենք: ԱԺ-ում 131 պոտենցիալ զոհ կա», – նշել է Հակոբյանը:
ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ իր հերթին ասել է, որ եթե Օսկանյանը չմտներ քաղաքականություն, ՀՀ գլխավոր դատախազը չէր մտնի խորհրդարան:
Անդադառնալով քաղաքական մեծամասնության պատգամավորների պահվածքին՝ Վարդանյանը նկատել է, որ միջանցքներում նրանք մոտենում էին ընդդիմադիր պատգամավորներին, մանսավորապես, իրեն և ասում. «Ինչ լավ ելույթ ունեցաք»:
Վարդանյանն ընդգծել է, որ նման կերպ էին արտահայտվում այն ՀՀԿ-ականները, ովքեր դահլիճում ամենախիսիտն էին քննադատում Վարդան Օսկանյանին:
ՀՅԴ-ականի համար դա տարօրինակ փաստ է:
Նա նշել է, որ չգիտի, թե որքան կարող են շարունակել աշխատաել ՀՀԿ-ի պատգամավորները նման բարոյահոգեբանական վիճակում: