Երեկ ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստում պաշտոնապես որոշում է կայացրել թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրություններին առաջադրել Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը, իսկ թիվ 35 ընտրատարածքում՝ Արման Սահակյանի:
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի տեղը թափուր էր մնացել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո, իսկ 35-ում ընտրված պատգամավոր ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը դարձել է Գյումրիի քաղաքապետ:
Ռոբերտ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանի աներորդին է: Նույն ընտրատարածքում նաև առաջադրվելու է «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:
Գյումրիի մի մասը և հարակից բնակավայրերն ընդգրկող թիվ 35-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածու գործարար Արման Սահակյանը պատգամավոր ընտրվելու փորձ արել էր մայիսյան ընտրություններին, սակայն այն ժամանակ, թիվ 34-ում առաջադրվելով, պարտվել էր ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին: