«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանը հոկտեմբերի 4-ին ակցիա է անցկացրել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի շենքի դիմաց՝ ջութակ նվագելով:
Նշենք, որ նախաձեռնության անդամները պահանջում են արդար քննել այս տարվա հունիսի 17-ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսանաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված և 12 օր անց հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործը:
Ակցիայի մասին տեսնայութը YouTube կայքում այսօր տարածել է Arthur Petrosyan օգտատերը: Տեսանյութը սկսվում է Ռուբեն Հայրապետյանի ասուլիսներից մեկից հատվածով, որի ժամանակ ՀՖՖ նախագահը ասում է՝ «Չգիտե՞ք ես ինչ պիտի անեմ: Պիտի պատժեմ, ծեծեմ… որ ասեն ջութակ ա նվագել, էդ ժամանակ զարմացեք»: Այնուհետև Զառա Հովհաննիսյանը ՀՖՖ մուտքի մոտ ջութակ է նվագում, իսկ ընթացքում ցուցադրում են կադրեր Վահե Ավետյանին նվիրված ակցիաներից: