Home / Հայաստան / Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը նույն սեղանին էին նստել

Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը նույն սեղանին էին նստել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով չէր մասնակցել իր կուսակցության երկրորդ համարին՝ Վարդան Օսկանյանին, անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ-ի քննարկումներին և «հանձնման» արարողությանը, շաբաթ օրն իսկապես վերադարձել է Բելառուսից ու Սերժ Սարգսյանի ընկերակցությամբ մասնակցել ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Ծառուկյանը նստել է «նախագահ ջանի» հետ նույն սեղանների շուրջ: Ի դեպ, բացի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից, մնացյալ «սիլավիկները» չեն մասնակցել հարսանիքին, այդ թվում և Վովա Գասպարյանը: Հարսանիքին չի մասնակցել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բնականաբար, եղել են Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Բոլորն իրենց կանանց հետ, այդ թվում և Ծառուկյանը», – եզրափակում է թերթը: