Home / Հայաստան / Կոնգրեսում քննարկել են թիվ 1 և 35 ընտրատարածքներում կայանալիք ընտրությունները

Կոնգրեսում քննարկել են թիվ 1 և 35 ընտրատարածքներում կայանալիք ընտրությունները

Հայ Ազգային Կոնգրեսում այսօր տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև թիվ 1 և 35 ընտրատարածքներում դեկտեմբերի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում նիստից հետո ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Վերջինս քննարկման ընթացքի հետ կապված մանրամասներ չի հաղորդել:

«Քննարկվել են նաև ՀԱԿ-ի խմբակցության գործունեության հետ կապված հարցեր, հաջորդը ներկայացվել է ՏԻՄ ընտրությունների հետ կապված հաղորդագրություն, ինչպես նաև քննարկվել է ՀԱՊԿ-ի պրոտոկոլների վերաբերյալ Կոնգրեսի դիրքորոշումը», – ասել է Լևոն Զուրաբյանը:

Կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա նիստում խոսել են նաև ՀՀ գլխավոր դատախազ  Աղվան Հովսեփյանի՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության հետ կապված ՀԱԿ խմբակցության դիրքորոշման մասին: