2010 թվականին առողջապահության ոլորտում գործող կազմակերպությունները ավելի շատ են շահութահարկ վճարել, քան 2011 թվականին, իսկ 2012 թվականին այդ ցուցանիշն էլ ավելի է նվազել: Այս մասին այսօր Առողջապահության նախարարությունում անցկացվող խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Նա նշել է, որ ոլորտում խնդիրներ են առկա, և հարկ վճարողները թերանում են իրենց պարտականությունները կատարաելիս:
Ալավերդյանն ընդգծել է, որ իրենց հիվանդանոցներում, որտեղ մատուցվող ծառայությունների 75 տոկոսը պետպատվեր է, իսկ 25-ը՝ վճարովի, ՀԴՄ-ներ հաճախ չեն տալիս, երեկոյան ժամերին նման պրակտիկա ընդհանրապես չի կիրառվում:
Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը կոչ է արել մինչ այս թերացած ոլորտի հարկտուներին վճարել հարկերը: Նա նշել է, որ եթե հայտարարագրերը լրացնելու հետ կապված խնդիրներ կան, ապա Պետեկամուտների կոմիտեում պատրաստ են օգնել իրենց: Նրանք, ովքեր չեն կատարի իրենց պարտավորությունները կհայտնվեն ռիսկային ցուցակներում:
Խորհրդակցությանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ իրենք չեն ցանկանում քրեական պատասխանատվության ենթարկել օրինախախտներին, սակայն հարկերը շարունակաբար չվճարելու դեպքում կդիմեն նման քայլերին: