Սերբական Parada ֆիլմի ցուցարդության դեմ պայքարող բանակին միացել է նաև երգահան Արտավազդ Բայադյանը, ով այսօր մասնակցել է բողոքի կազմակերպիչների՝ «Հայազն» միության հրավիրած ասուլիսին:
«Նման հարցերը մենք չպետք է լուծենք, այլ պետությունը, օրենսդիր մարմինը պետք է թույլ չտա: Այսպիսի հարցերը շեղում են մեզ ազգի այլ խնդիրներից: Գերմանիան թող պարզաբանի ու ցույց տա տեղեկություններ Ցեղասպանության կազմակերպման իր մասնակցության մասին, այլ ոչ թե միասեռականության մասին ֆիլմեր ցուցադրի», – ասել է Բայադյանը:
Նա նկատել է, որ ճիշտ կլինի ֆիլմի մասին գնահատականներ տալուց առաջ դիտել այն, այդուհանդերձ երգահանը ևս, ինչպես «Հայազնի» ներկայացուցիչները և բլոգեր Տիգրան Քոչարյանը, ֆիլմի ցուցադրությունը Տիկնիկային թատրոնում պատահական չի համարում՝ դրա մեջ միտում տեսնելով: Նշենք, որ Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը նախնական համաձայնություն տալով, այնուհետև հրաժարվել է ֆիլմի ցուցադրման համար դահլիճ տրամադրել:
Բայադյանը նաև ասել է, որ լավ կլիներ Գերմանիան իր լավագույն արժեքները, օրինակ, Կանտին, Շոպենհաուերին ներկայացներ:
Նշենք, որ ԵՄ և Գերմանիայի դեսպանները հայտարարել են, որ ֆիլմը, այնուամենայնիվ, Հայաստանում ցուցադրվելու է: