հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պուտինը ցանկանում է ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանի՞ն

Պուտինը ցանկանում է ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանի՞ն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, թերևս, կկայանա հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին, հաղորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրների վրա:

Թերթը հիշեցնում է, որ Պուտինը Հայաստան պետք է գար սեպտեմբերին` մասնակցելու ՀԱՊԿ զորավարժություններին: Հայաստանում ՌԴ դեսպանը զորավարժություններից մի քանի օր անց հայտարարեց, որ Պուտինի հայաստանյան այցը դեռ օրակարգում է:

Այժմ դիվանագիտական խողովակներով քննարկվում է այցը հոկտեմբերի վերջին` նոյեմբերի սկզբին կազմակերպելու հարցը: Թերթի աղբյուրների համաձայն, Պուտինի պատվիրակության կազմում Հայաստան է այցելելու նաև Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն այժմ ոուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի՝ «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահն է: Հենց այդ այցի ընթացքում էլ Պուտինի հետ քննարկվելու է Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը:

«Իշխանական աղբյուրները հայտնում են, սակայն, որ վարչապետի փոփոխությունը տեղի կունենա առաջիկա նախագահական ընտրություններից հետո միայն: Հակառակը կարող է լինել միայն «Բարգավաճ Հայաստանի» հետ որոշակի համաձայնության չգալու պարագայում: Այսինքն, եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի հասնել նրան, որ ԲՀԿ-ն հայտարարի իրեն սատարելու մասին, ապա նա ստիպված է լինելու վարչապետ փոխել նախագահական ընտրություններից առաջ: Այդ ժամանակ, սակայն, Կարեն Կարապետյանին պետք է հստակ երաշխիքներ տրվեն, որ նախագահական ընտրություններից հետո նա շարունակելու է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում», – գրում է «ՀԺ»-ն՝ նշելով, որ Կարեն Կարապետյանը վարչապետի ընդունելի թեկնածու է և՛ ՀՀԿ-ի, և՛ ԲՀԿ-ի համար: