Հոկտեմբերի 13-ին Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին նշում է Սրբոց Թարգմանչաց տոնը: Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, դրան նախորդող օրը՝ հոկտեմբերի 12-ին երեկոյան ժամերգության ընթացքում (ժամը 17:30), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատնից առաջին անգամ դուրս կբերվի Սբ. Գրիգոր Նարեկացու մասունքը:
Եկեղեցին հրավիրում է բոլոր հավատացյալ հայորդիներին մասնակցելու նախատոնակի արարողությանը և ստանալու սրբազան մասունքի օրհնությունը:
Լուսանկարում՝ Գրիգոր Նարեկացիի Արշակ Ֆեթվաճյանի կտավը