Home / Հայաստան / Ճապոնիան հիշել է Լեռնային Ղարաբաղի մասին՝ նավթային պաշարների ակնկալիքով

Ճապոնիան հիշել է Լեռնային Ղարաբաղի մասին՝ նավթային պաշարների ակնկալիքով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը շատ կարևոր է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- հայտարարել է Ճապոնիայի Արտաքին գործերի նախարար Կոիտիրո Գեմբան «Бакинский рабочий»  թերթին տված հարցազրույցում:

«Մեր պետությունը կարծում է, որ այս խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի, միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների անբեկանելիության հիման վրա: Մենք հույս ունենք, որ բանակցային գործընթացները, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, ի վերջո արդյունք կտան»,- ասել է նախարարը:

Նա նկատել է, որ քանի որ Ճապոնիան աղքատ բնական ռեսուրսներ ունի, իր երկրի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր են:

«Մեր հարաբերություններում կարևոր դեր է խաղում ճապոնական ընկերությունների մասնակցությունը «Ազերի», «Չիրագ» և «Գյունեշլի» նավթային կենտրոնների զարգացման ծրագրին, Բաքու-Թբիլիսի-Ջեյրան նավթուղու ծրագրին և էներգետիկ ռեսուրսների զարգացման նախագծերի կյանքի կոչմանը:

Մյուս կողմից Ճապոնիայի և Ադրբեջանի միջև առևտրային շրջանառությունը կազմել է 86 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը բավականին ցածր ցուցանիշ է: Կարծում եմ, որ հիմա կան հնարավորություններ որոշակի ոլորտներում, այդ թվում նաև Ադրբեջանի արդյունաբերության դիվերսիֆիկցման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում»,- ասել է Գեմբան: