Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանն ինքնակամ հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նա Facebook սոցիալական ցանցի իր պատին գրել է, որ «վերջապես ազատվել է այդ գերեզմանոցից»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով իր գրառումը, Պեպանյանն ասել է.
«Դե որովհետև էնտեղ նախարարություն իրականում գոյություն չունի, էնտեղ գերեզմանոց է, բայց ի տարբերություն դրա` հարգանքի ոչ արժանի: Ես շատ վաղուց փորձում էի դուրս գալ աշխատանքից: Անընդհատ հետաձգում էի` կարծելով, թե նախարարությունում կադրային փոփոխություն կլինի: Նախարարը (Արամ Հարությունյան – խմբ.) կործանել է նախարարությունը»:
Պեպանյանը պատրաստվում է բացել հիմնադրամ, ապա ստեղծել քաղաքագետների գործունեության կենտրոն: