Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն օրերս դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրեն տրամադրել թիկնապահներ անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Թե Շաբոյանի որ բացահայտումներն են սպառնալիքի տակ դրել նրա անվտանգությունը, հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ այս կառույցը դեռ աչքի չի ընկել անբարեխիղճ մրցակցության ու մենաշնորհների դեմ լուրջ պայքարով», – նշում է թերթը: