ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու, կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:
Դատախազությունը նշում է, որ 2008 – 2010թթ. ընթացքում թվով 3 ընկերությունների կողմից Արարատի մարզի թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով:
Բացի դա, կազմված նախահաշվային փաստաթղթերում, կատարողական և ավարտական ակտերում շինարարական աշխատանքների միավորների գներն ավել հաշվարկվելու, կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Դատախազության հաղորդագրության մեջ ընկերությունների անունները չեն նշվում: