Կիրակի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հորդառատ անձրև է տեղացել, որը պարալիզացրել է քաղաքը: Ջրհեղեղի պատճառով դանդաղել է ավտոմեքենաների շարժը, բազմաթիվ վայրերում խցանումներ են գրանցվել:
Ինչպես հաղորդում է Contact.az-ը, մարդիկ հնարավորություն չեն ունեցել անցնել փողոցները: Նրանցից շատերը ստիպված են եղել կաֆեներում կամ խանութներում սպասել այնքան ժամանակ մինչև ջուրը կնահանջի:
Կայքը նշում է, որ քաղաքային ծառայությունները կրկին պատրաստ չեն եղել եղանակի քմահաճույքներին: Փողոցներում չեն նկատվել Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկայի միավորները, որոնք կօգնեին քաշել փողոցներում կուտակվող ջուրը: