«Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իր համար բարդ է ընտրել Վրաստանի կառավարության մնացած անդամներին: Նշենք, որ Իվանիշվիլին արդեն հայտարարել է 20 նախարարներից 13-ի անունները:
Եվս մի քանի նախարարների անուններ նա կարող է հայտարարել այսօր: «Վրացական երազանք» դաշինքի ներսում շարունակվում են քննարկումները Էներգետիկայի և բնական պաշարների, Ֆինանսների, Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարների թեկնածուների շուրջ:
Զբաղվածության հարցերով պետնախարարի պաշտոնը կարող է չեղյալ համարվել կառավարության կազմում Իվանիշվիլիի կատարած փոփոխություններից հետո: