Որքանո՞վ են ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և փորձագետների գործողությունները եղել օրինական: Այս հարցը բարձրացնում են բնապահպանական մի քանի նախաձեռնություններ՝ պահանջելով, որպեսզի դա պարզի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստեղծվելիք աշխատանքային խումբը, որն աշխատելու է «Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երի շուրջ բարձրացված աղմուկն ուսումնասիրելու համար:
Բնապահպանները պահանջել են նաև պարզել, թե ինչ տնտեսական վնաս է հասցվել՝ ՇՄԱԳ-ի (Շրջակա միջավայրի գնահատման ծրագիր) փորձաքննությունն իրականացրած փորձագետների գործողությունների հետևանքով:
Բնապահպանները պահանջում են մեկ շաբաթվա ընթացքում ձեռնարկել վարչարարական միջոցներ՝ արդեն իսկ կառուցման թույլտվություն ստացած փոքր ՀԷԿ-երի շինարարության գործընթացները կասեցնելու ուղղությամբ` մինչև դրանց ազդեցության գնահատման համալիր մեթոդաբանության մշակումը միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:
Հիշեցնենք, որ նախարար Արամ Հարությանը խոսատցել է աշխատանքային խումբ ստեղծել այն բանից հետո, երբ Գետահովիտ գյուղի բնակիչները, որի մոտ կաւոցվում է «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ը, իրենց հերթական բողոքի ակցիան են անցկացրել նախարարության շենքի մոտ: