Home / Տեսանյութեր / Հալեպում երկու հայ է սպանվել

Հալեպում երկու հայ է սպանվել

Սիրիայի Հալեպ քաղաքում երեկ սպանվել են ևս երկու հայեր` 31-ամյա Միսակ Քահաբյանը և 38-ամյա Օվսենտ Սալիբան։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Սիրիայում բախումների հետևանքով սպանված հայերի թիվը արդեն գերազանցում է երեք տասնյակը։