ԱԺ ՀԱԿ խմբակցությունն ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով Ազգային ժողովի քննարկմանն է ներակայացրել օրենսդրական փաթեթ, որի էությունն այսօր լրագրողներին ներկայացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նա նշել է, որ Հայաստանում ընտրություններ գոյություն չունեն, և այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա մայիսյան խորհրդարանական ընտրություններին, ըստ Զուրաբյանի, «շուլերական խաղ է», պետականորեն կազմակերպված զանգվածային ընտրակեղծարարություն:
Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր ընտրություններին մասնակցելը համարվում է «շուլերի, խաբեբայի հետ պոկեր խաղալ»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ այսօր իշխանությունների խաղաքարտն այն է, որ նրանք, կեղծելով ընտրությունները, ժողովրդին հիսաթափեցնում են և նրանք չեն վստահում ընտրական համակարգին և արտագաղթում են նաև այդ պատճառով:
Այստեղ Զուրաբյանի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջանում արմատական վերափոխումների, որը կվերականգնի ժողովրդի վստահությունը ընտրությունների նկատմամբ:
Լևոն Զուրաբյանը նշում է, որ եթե իշխանությունները չընդունեն ՀԱԿ-ի ներկայացրած փոփոխությունների փաթեթը, ապա ևս մեկ անգամ կհաստատեն, որ իրենք պատրաստ չեն ազատ և արդար ընտրությունների ու ընտրակեղծարարությունները պետք է շարունակեն՝ մեր պետության թուլացման գնով:
ՀԱԿ-ի օրենդրական փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ: