Ստամբուլի Կետիկփաշայի Հայ ավետարանչական եկեղեցին դժգոհ է Թուրքիայի ֆինանսների նախարարության որոշումից, համաձայն որի եկեղեցին կարող է իրեն նախկինում պատկանած և կառավարության կողմից առգրավված շենքը գնել 147 հազար թուրքական լիրայով (81 հազար դոլար):
Today’s Zaman-ի հաղորդմամբ, Կետիկփաշայի Հայ ավետարանչական եկեղեցին դիմելու է նախախարությանը՝ խնդրելով նվազեցնել փոխհատուցման գումարը:
Նշենք, որ անցյալ տարի Թուրքիայի կառավարությունը կրոնական փոքրամասնությունների մասին օրենքում փոփոխություններ է կատարել՝ իրավունք տալով համայնքների հիմնադրամներին հետ ստանալ այն անշարժ գույքը, որը նախորդ դարի ընթացքում առգրավվել էր երկրի իշխանությունների կողմից: Այն շենքերը, որոնք այս պահին պատկանում են ոչ թե կառավարությանը, այլ երրորդ կողմին, պետք է հետ գնվեն հիմնադրամների կողմից:
Կետիկփաշայի հայ ավետարանչական եկեղեցու շենքն այժմ պատկանում է երրորդ անձանց: