ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր չի եկել մամուլի ասուլիսին՝ պատճառաբանելով, թե նախօրոք պայմանավորվածություն չի եղել:
Լրագրողները նրան սպասում էին «Հայելի» ակումբում 12:00-ին, ինչպես նախապես հայտարարված էր, սակայն 12:10-ի սահմաններում Սահակյանը դեռ չկար, և ակումբավար Անժելա Թովմասյանը զանգահարեց պատգամավորին՝ խնդրելով թեկուզ ուշացումով մասնակցել լրագրողների հետ հանդիպմանը, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավարը հրաժարվեց:
Անժելա Թովմասյանը հայտարարեց, որ ինքը երեկոյան պայմանավորվել էր Սահակյանի հետ, իսկ հանդիպման ժամը նշել էր ինքը՝ Սահակյանը:
Ամենայան հավանականությամբ ԱԺ պատգամավորը լրագրողների հետ կհանդիպի վաղը: