Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հրաման է ստորագրել «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու մասին: Հրամանում նշված է, որ դա արվել է «պետության շահերից ելնելով»:
Ինչպես հաղորդում է civil.ge-ն, երեկ Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն, հրամանը ուժի մեջ կմտնի այն պահից ի վեր, երբ Բիձինա Իվանիշվիլիի Ֆրանսիայի քաղաքականությունը չեղյալ կհամարվի: Նշենք, որ Վրաստանում չկա երկքաղաքացիության մասին օրենք:
Իվանիշվիլին դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին է դիմել Ֆրանսիայի դեսպանատուն՝ հանձնելով անձնագիրը, սակայն մինչ վրացական անձնագիր ստանալը նա պահպանել էր քաղաքացիությունը: Այժմ Իվանիշվիլի հաշված օրերում կ;ուծի փաստաթղթային խնդիրները և Վրաստանի քաղաքացի կդառնա:
Այսպիսով, հոկտեմբերի 1-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած քաղաքական ուժին առաջնորդը երկրի վարչապետ կդառնա՝ ունենալով Վրաստանի քաղաքացիություն: