Խորվաթիայում քահանան 1 միլիոն եվրոյով վաճառել է եկեղեցուն պատկանող հողատարածքը և փախուստի դիմել, գրում են տեղական ԶԼՄ-ները:
«Խոսքը Շիմ Նիմացի մասին է, ով վաճառել է Բաշկո դաշտում գտնվող 40 հազար ք.մ. տարածքը: Նա ստացել է գումարը բանկում և բախտի քմահաճույքին թողել եկեղեցին: Ոչ ոք չգիտի, թե որտեղ է այժմ գտնվում քահանան», – հայտնում է «Յուտարնի լիստ» թերթը:
Հողը գտնվում է կանաչ գոտում, որտեղ շինարարությունն արգելված է, և գործարքն անօրինական է ճանաչվել, այնպես որ գնորդը չի կարող այն ձևակերպել իր անունով:
Խորվաթական պարբերականները հայտնում են նաև, որ քահանային այդ գործում օգնել է ընկերուհին, ով աշխատում է բանկում: Ստացած գումարով նրանք միասին գնել են մեքենա, երկու բնակարան, զբոսանավ, ձևակերպել են ընտանեկան ֆերմերային տնտեսություն: