Smart soft ընկերությունը, որը շահագործում է 267 համարի երթուղին, անօրինական է գործում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Երևանից Աբովյան մարդկանց տեղափոխող երթուղին վաղուց արտոբագիր չունի:
Թերթն ընդգծում է, որ այն արտոնագրից զրկվել է ՀՀ կապի և տրանսպորտի (ԿՏՆ) նախկին նախարար Մանուկ Վարդանյանի ղեկավարման տարիներին: ԿՏՆ լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը, սակայն, երեկ թերթի հետ զրույցում հակառակն է պնդել:
«2007 թվականից Smart soft ընկերությունը լիցենզիա ունի, և լիցենզիան էլ այժմ գործողության մեջ է, որևէ խնդիր չկա: Գիծն օրինական է, թե չէ` ես չեմ կարող պատասխանել»,- ասել է Ստեփանյանը:
Թերթը նշում է, որ 267 համարի երթուղին պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին, որին երեկ «Ժողովուրդը» չի կարողացել գտնել: