Անհայտ անձինք արդեն երկրորդ անգամ պայթեցնում են Գավառում գտնվող ԲՀԿ մատակարարման բազան, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ այդ մասին թերթին ասել է Գավառի Հացառատ գյուղի բնակիչ, ԲՀԿ-ական Ա. Բ.-ն: Բազայի տնօրենը՝ ոմն Խաչիկ, նույնպես ԲՀԿ-ական է:
Թերթը նշում է, որ առաջին պայթեցումից հետո տեղի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանը կանչել է Խաչիկին և համոզել, որ չբողոքի: Վերջինս էլ ենթարկվել է:
«Սակայն մեկ շաբաթ անց նորից են բազան պայթեցրել և մեծ վնասներ պատճառել, քանի որ բազայում բավական արժեքավոր գույք և իրեր կային: Մեր զրուցակիցը վրդովված էր, որ կատարվածը չեն բացահայտում, այլ ոստիկանապետի ջանքով կոծկում են, ինչը նշանակում է, որ դիվերսիաները ԲՀԿ-ի դեմ հետագայում էլ կշարունակվեն», – գրում է «Հրապարակը»: