Հոկտեմբերի 20-ին Ադրեբջանը 50 տոկոսով ավելացրել է գազի մատակարարումը Թուրքիա: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, դա տեղի է ունեցել թուրքական կողմի խնդրանքով, քանի որ Իրանից եկող գազատարի մի հատվածը պայթեցվել է Քրդական բանվորական կուսակցության զինյալների կողմից: Նշենք, որ կուսակցությունը Թուրքիայում ահաբեկչական է համարվում: Պայթյունի հետևանքով 28 թուրք զինվոր է վիրավորվել:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, որ գազատարի վերանորոգման աշխատանքներն ընթացքում են և այն շուտով կսկսի աշխատել, սակայն կոնկրետ ժամկետներ չի նշել:
Հոկտեմբերի 19-ին Թուրքիան գազի մատակարարման ծավալների ավելացման խնդրանքով դիմել էր նաև ռուսաստանյան «Գազպրոմին»: