Home / Տեսանյութեր / Պատահար Քաղսի գյուղի մոտ. այրված մեքենայի մոտ առանց այրվածքների տղամարդու դիակ են գտել

Պատահար Քաղսի գյուղի մոտ. այրված մեքենայի մոտ առանց այրվածքների տղամարդու դիակ են գտել

Այսօր վաղ առավոտյան՝ 06.00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները մարել են բռնկված հրդեհը: Նրանք արձանագրել են, որ ամբողջությամբ այրվել է «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան:

Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է անձը չպարզված 30-40 տարեկան տղամարդու դի՝ առանց այրվածքների: