Home / Հայաստան / Ամուլսարում նոր հանքի արտոնագիր է տրվել. առաջին հանքի դեմ բողոքում էին բնապահպանները

Ամուլսարում նոր հանքի արտոնագիր է տրվել. առաջին հանքի դեմ բողոքում էին բնապահպանները

Հայաստանի կառավարությունը Ամուլսարում նոր հանքարդյունաբերական արտոնագիր է տվել Lydian International ընկերությանը: Այս մասին հայտնում է ընկերության  պաշտոնական կայքը:

Այս տարի արտոնագիր ստանալով ընկերությունը նախատեսում է մինչև 2015թ. ամբողջական հանքաարդյունաբերություն ծավալել՝ ավելի քան 2,6 միլիոն տոննա հանքաքար ստանալ:

Արտոնագիրը վավեր է մինչև 2034 թվականը և երկարաձգման հնարավորություն ունի:

Նշենք, որ սա Ջերմուկի ոսկու պաշարներով հարուստ Ամուլսարում նախաձեռնված երկրորդ հանքի նախագիծն է այս տարվա ընթացքում տրված: Առաջին արտոնագիրը տրվել է «Գեոթիմ» ընկերությանը:

Հիշեցնենք, որ մոտ 100 բնապահան ակտիվիստ հունիսի 9-ին ակցիա էին անցկացրել հենց Ամուլսարում:

Ըստ բնապահպանների՝ Ամուլսարում հանք շահագործելը անթույլատրել է, քանի որ այդպիսով վնաս է հասցվելու ոչ միայն մինչ այժմ չախտոտված էկոհամակարգին: Նրանք համարում են, որ ուրանի պաշարներին ձեռք տալով՝ վտանգվում է Հայաստանի տարածքի 80%-ը, ջուր է վերցվում Որոտանից ու Արփայից՝ գետերի բիոհամակարգը խաթարելով: Բացի դա, վտանգված է Ամուլսարից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջերմուկի՝ տուրիստական ու առողջարականային կենտրոն դառնալու հնարավորությունը:

Լուսանկարը` http://www.lydianinternational.co.uk