ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ փորձում է կոնկրետ պաշտոնների առաջարկով կրկին կոալիցիա վերադարձնել ԲՀԿ-ին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով «շրջանառվող լուրերին»:
Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքել է այդ լուրերը` ասելով, որ իրենց հետ ներկայում նման բանակցություններ չեն տարվում.
«Որևէ համատեղ կառավարման ձևաչափ մեզ համար ընդունելի լինել չի կարող, եթե մեզ հրամցվեն, պարտադրվեն, առաջարկվեն նախապայմաններ ու պայմաններ: Մենք պետք է մեր սեփական քաղաքական կուրսն իրականացնելու հնարավորություն ունենանք և հաշվետու լինենք բացառապես մեր ընտրողներին»: