Home / Տեսանյութեր / Գյումրիի քաղաքապետարանի անհետացած մեքենան հայտնաբերվել է

Գյումրիի քաղաքապետարանի անհետացած մեքենան հայտնաբերվել է

Ոստիկանությունն այսօր մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերի 19-ին անհետացած, Գյումրի համայնքին պատկանող «ԳԱԶ-13» ավտոմեքենայի վերաբերյալ:

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալից գրություն էր ստացվել, որ  համայնքին պատկանող «ԳԱԶ-13» ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում, նախկին «Բնակտնտեսություն» ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-ին, ժամը 09.10-ին, Գյումրիի քաղաքապետարանի կողմից կնքվել  և ի պահ է հանձնվել  նշված ընկերության  պահակին մինչև հետագա տնօրինման հարցի լուծումը, սակայն նույն օրը, ժամը 15.00-ին, պարզվել է, որ առանց համապատասխան թույլտվության պոկվել է ավտոտնակի կապարակնիքը, և ավտոմեքենան փախցրել են:

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Պարզվել է, որ Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածք «ԳԱԶ-13» ավտոմեքենան  տեղափոխել է 53-ամյա Արամ Պ.-ն:

Արամ Պ.-ն ցուցմունքում նշել է, որ ինքն ավտոմեքենան տեղափոխել է Գևորգ Ղ.-ի խնդրանքով, քանի որ իմացել է, որ Գևորգ Ղ.-ն այդ մեքենան գնել է աճուրդով և տեղափոխել է վերանորոգելու նպատակով:

Գևորգ Ղ-ն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբայրն է: